Հասարակության մի մասն աջակցում է միկրովարկերի գաղափարին, իսկ ոմանք հերքում են դրանք օգտագործելու անհրաժեշտությունը։ Պետք է հաշվի առնել, որ մեր գործողությունների համար պատասխանատվությունը չի կարող կարգավորվել նորմատիվ ակտերով: Միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր կգտնեն այլ մարդու ում անունով առանց վերջինիս գիտության վարկ կձևակերպեն և բացասական բառեր կգրեն վարկատուների հասցեին։
Պատասխանատվության զգացումը հարկավոր է զարգացնել, և դաստիարակել ընտանիքներում, այլ ոչ թե մեղքը բարդել այլ մարկդանց և կազմակերպույունների վրա։
Պետք է հիշել, որ միկրովարկի օգտագործումը կարճաժամկետ ֆինանսական խնդիրների հնարավոր լուծումն է եւ այդ վարկերը լուծում չեն կարող լինել գոյություն ունեցող լուրջ ֆինանսական խնդիրների համար, սա նաև նշվում է միկրովարկային վարկատուների կողմից:
Մյուս կազմակերպությունը, որը դեմ է վարկերի գաղափարին խրախուսում են ավանդների և խնայողությունների մշակույթը։ Ցույց տալով, որ մեր հասարակաությանը հարկավոր է դաստիարակել, որպես ապագայի մասին ավելի շատ մտահոգվող մարդիկ։ Իրենց թոշակի և բարեկեցիկ ծերության մասին ավելի շատ մտահոգվող մարդիկ։
Իհարկե, սա դրական կողմ է, հասարակությանը կրթել խնայողություններ ստեղծելու անհրաժեշտության գաղափարով։
Բայց խնդիրը այն է, որ հասարակության մի ստվար զանգված չի կարող անգամ օրական վճարումները և սննդի խնդիրները հոգալ, ինչ մնաց խնայողություններ անի։ Եթե դուք որոշել եք վարկ վերցնել, ապա ինքներդ պետք է կարողանաք գնահատել ձեր վարկունակության ինդեքսը։ կամ եթե որոշել եք խնայողույթւններ անել, ապա ընտրեք լավագույն մեթոդը։